Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռուսաստանը 3 մլրդ ռուբլի կտրամադրի Ղրիմի կրթական համակարգի արդիականացման համար

Ռուսաստանը 3 մլրդ ռուբլի կտրամադրի Ղրիմի կրթական համակարգի արդիականացման համար
21.06.2014 | 13:49

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգ է ստորագրել, որի համաձայն 3 մլրդ ռուբլի կտրամադրվի Ղրիմում կրթական ոլորտի բարեփոխումների նպատակով: Գումարը նախատեսվում է Ղրիմի և Սևաստոպոլի դպրոցներին ավտոբուսներ ու նոր դասագրքեր տրամադրելու, ուսուցիչների որակավորման բարձրացման և ընդհանրապես կրթության արդիականացման համար:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ